Ժնևում Ցեղասպանության զոհերին նվիված հուշարձան է բացվել

Ժնևում Ցեղասպանության զոհերին նվիված հուշարձան է բացվել

PanARMENIAN.Net - Շվեյցարայի Ժնև քաղաքի Trembley կենտրոնական այգում (ՄԱԿ գրասենյակի մոտակայքում) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Հիշողության լապտերներ» հուշարձանն է տեղադրվել: Այս մասին հայտնում է Tribune de Geneva պարբերականը:

Հուշարձանի բացման արարողությանը ներկա է եղել նաև Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

Հուշարձանաը բաղկացած է 9 փողոցային լապտերից, որոնց լամպերի մասերը պողպատե են և արցունքի տեսք ունեն: Հեղինակը Մելիք Օհանյանն է: Տևական ժամանակ հուշարձանի տեղադրմանը խոչընդոտում էր տեղի թուրքական համայնքը:

Դեռևս 2014 թվականին Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերը դեմ էր արտահայտվել Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի տեղադրմանը ՄԱԿ գրասենյակի մոտ: Նա հիմնավորում էր իր դիրքորոշումը «ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպությունների հանգիստ ու խաղաղ աշխատանքն ապահովելու անհրաժեշտությամբ, որպեսզի վերջիններս կարողանան կատարել իրենց գործը հնարավորինս լավագույն պայմաններում»:

Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2003-ին, սակայն Սենատն ու կառավարությունը դեռ պաշտոնապես նման որոշում չեն կայացրել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---