3 ոստիկան է տուժել իրավապահների պայթեցրած նռնակից

3 ոստիկան է տուժել իրավապահների պայթեցրած նռնակից

PanARMENIAN.Net - «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 ոստիկան: Այդ մասին հայտնել է բուժկենտրոնի փոխտնօրեն Անատոլի Գնունին:

«Երեք ոստիկան է մեզ դիմել, որոնց մոտ մանր բեկորային վնասվածքներ են: Ոստիկաններից մեկն այժմ գտնվում է վիրասրահում», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Անատոլի Գնունու խոսքով՝ ոստիկանների կյանքին վտանգ չի սպառնում։

«Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որի կյանքին ևս վտանգ չի սպառնում։«Նիկոլ Փաշինյանն ինձ հետ էր, պատնեշը ճեղքելիս ընկել է փշալարի վրա։ Վերջին տեղեկության համաձայն նրան տեղափոխեցին Նաիրի բժշկական կենտրոն», - հաղորդել է Տիգրան Ավինյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---