Փաշինյան. Շարժումը տարածքային հեղկոմներ է ձևավորում

Փաշինյան. Շարժումը տարածքային հեղկոմներ է ձևավորում

PanARMENIAN.Net - «Մերժիր Սերժին» և «Իմ քայլը» նախաձեռնությունները հանրահավաք են անցկացնում Երևանի Հանրապետության հրապարակում։

Օրվա ընթացքում նրանք փակել են բազմաթիվ փողոցներ և փորձել են պառալիզացնել պետհիմնարկների աշխատանքը՝ բողոքելով Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ։

Երեկոյան ընդդիմության համակիրները հավաքվել են հրապարակում:

22:24 Երթի մասնակիցները վերադարձան Հանրապետության հրապարակ:

21:31 Ցուցարարները երթով շարժվել են դեպի Մաշտոցի պողոտա:

21:08 Ընդդիմությունը երթի է դուրս եկել քաղաքի կենտրոնական փողոցներում:

21։03 Փաշինյանը նշում է, որ շարժումը մոտակա օրերին կսկսի ձևակերպել «թավշյա հեղափոխական» կոմիտեներ, նաև՝ մարզերում, որոնք կհամակարգեն բնակավայրերում պետական գերատեսչությունների շրջափակումը։

20։40 Նիկոլը դիմում է Սերժ Թանկյանին, Արսինե Խանջյանին, Շարլ Ազնավուրին․ Մենք լցրել ենք այս հրապարակը, որը վերջին անգամ այսքան լիքը եղել է SOAD համերգի ժամանակ։ Եվ ես ուզում եմ հիմա դիմել Սերժ Թանկյանին՝ Սերժ, ահա այդ նույն ժողովուրդը կանգնած է այս հրչապարակում։ Դու պարտավոր ես գալ Երևան և կանգնել այս ժողովրդի թիկունքին։

20։22 «Այսօր Հանրապետության հրապարակում տեղի է ունենում Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ամենաբազմամարդ հանրահավաքը, և դուք եք կերտել այս օրը: Ընդ որում՝ այս հանրահավաքի մասին հայտարարվել է ընդամենը 5-6 ժամ առաջ: Հանրապետության ամենամեծ հրապարակը լեփլեցուն է ընդդեմ Սերժ Սարգսյանի: Այս զարթոնքը պիտի փոխի Հայաստանի ապագան»:

20:15 Հարթակին է Նիկոլ Փաշինյանը․ «Հայաստանը չունի Սերժ Սարգսյան անունով վարչապետ»

20։10 Սասուն Միքայելյան, ՔՊ պատգամավոր․ 2008 թվականից հետո հրապարակում նման բազմություն չի հավաքվել։ Մեր խոհեմությամբ մենք պետք է հաղթենք, սա ազատամարտ է։ «Այս 30 տարվա ընթացքում մեր առաջնորդները թողել են մեզ մենակ, բայց Նիկոլ Փաշինյանն առաջինը պահանջարկվով գնաց զոհվելու՛։ Առաջինը ի՛նքը գնաց»։

19:53 Հրապարակը թռչնի թռիչքի բարձրությունից՝ ժամը 19։00 դրությամբ

19։36 Եթե որևէ մեկը բռնության է դիմում, մեկուսացրեք նրան, պայքարը հաջոցվել է նաև շնորհիվ նրան, որ պահպանվել է խաղաղ անհնազանդության սկզբունքը, ասում է Միրզոյանը։

19:30 ՔՊ պատգամավոր Արարատ Միրզոյանը Սարգսյանին ընտրելու մասին․ նրանք կարող էին նույն կերպ հռչակել Սարգսյանին թագավոր կամ գալակտիկայի իմպերատոր՝ դա որևէ նշանակություն չունի։

19։28 Ստորև նշված տարածքում ցուցարարներն առավելագույնս խիտ են կանգնած․ դրա մակերեսը 10 հազար քառակուսի մետրից փոքր-ինչ ավելի է

19:10 Ի դեպ, հրապարակի մակերեսը ցուցարարների հիմնական զանգվածի շատրվաններից մինչև «Մարիոթ» հյուրանոց և փոստի շենք՝ ներառյալ տարածքի բոլոր մայթերը և երթևեկելի մասերը, մոտ 2,9 հեկտար է կամ 29 հազար քառակուսի մետր։ Ողջ հրապարակի մակերեսը մոտ 30 հազար մետր է։ Ցուցարարների խտությունը, սակայն, խիստ անմիատարր է և հրապարակի ողջ տարածքը նրանք այս պահին չեն զբաղեցնում։

Հրապարակի մակերեսն ըստ Google Maps և Daftlogic սերվիսի

19:02 Ավելի վաղ Սերժ Սարգսյանը վարչապետ էր ընտրվել ԱԺ քվեարկության արդյունքում, ինչից հետո կոչ էր արել ԵԼՔ-ին՝ հետ բերել ԱԺ Նիկոլ Փաշինյանին։ Ինքը Փաշինյանը հայտարարել էր «Թավշյա հեղափոխություն» սկսելու մասին ու խոստացել անցկացնել «Հայաստանի պատմության ամենամեծ հանրահավաքը»։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---