Դոն Քինգ. Վանես Մարտիրոսյանն ուժեղ կամք ունի ու իսկական հայի պես կպայքարի

Դոն Քինգ. Վանես Մարտիրոսյանն ուժեղ կամք ունի ու իսկական հայի պես կպայքարի

PanARMENIAN.Net - Ամերիկահայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանի և Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) բոլոր վարկածներով, Միջազգային խորհրդատվական միության (IBF) և Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) աշխարհի չեմպիոն Գենադի Գոլովկինի մենամարտը դիտարժան է լինելու: Այդ մասին հայտարարել է լեգենդար փրոմոութեր Դոն Քինգը: Այս մասին նա ասել է Boxingnewsonline-ին։

Դոն Քինգը հայտնի է որպես «բռնցքամարտի կնքահայր»: Նա հայտնի է դարձել Մայք Թայսոնի վերելքին ու անկմանը իր մասնակցությամբ և մի շարք հայտնի բռնցքամարտիկների փրոմոութերն է եղել:

«Ոչ ոք չգիտի, թե ինչպես ամեն ինչ կավարտվի: Գոլովկինը հիանալի մարտիկ է, որը 4 գոտի ունի, որին արժանիորեն լավագույնն են համարում: Բայց Վանեսը խիզախ սիրտ ունի և ուժեղ կամք, նա իսկական հայի պես կպայքարի: Վանեսի հաղթելու ձգտումն ու դրան հասնելու կամքը՝ ահա ինչը կդարձնի այդ մենամարտը դժոխային: Դա թեժ մենամար է լինելու, սադրիչ մենամարտ»,-ասել է Դոն Քինգը՝ խոսելով մայիսի 5-ին Կալիֆորնիայում կայանալիք մենամարտի մասին:

Վանես Մարտիրոսյանը ծնվել է 1986-ի մայիսի 1-ին ՀՀ Աբովյան քաղաքում: Ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ, երբ Վանեսը 4 տարեկան էր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---