Փաշինյան․ Սպասում եմ Արմեն Սարգսյանին Հանրապետության Հրապարակում

Փաշինյան․ Սպասում եմ Արմեն Սարգսյանին Հանրապետության Հրապարակում

PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցերն առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել երկխոսության և հանդիպման կոչ արած նախագահ Արմեն Սարգսյանին ու առաջարկում է նրան գալ Հանրապետության հրապարակ։

Այս մասին հայտարարել է ինքը Փաշինյանը, մեկնաբանելով Սարգսյանի՝ հանդիպելու առաջարկը։

«Եթե նա հանուն ճգնաժամի պատրաստ է հանդիպել ինձ հետ, սպասում եմ նրան Հանրապետության Հրապարակում», - ասել է նա։

Հանդիպումը կարող է լինել միայն այդ վայրում, շեշտել է Փաշինյանը «Ես հանրահավաքի ներկայացուցիչ եմ, որտե՞ղ հանդիպեմ 60 հոգու»,- ասել է նա։

Ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հերթական հայտարարությունն է տարածել Երևանում ընթացող բողոքի ցույցերի վերաբերյալ, որում հայտնել է պատրաստակամությունը՝ հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ, առկա լարվածությունը քաղաքական ուժերի երկխոսության միջոցով մեղմելու նպատակով։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---