Ազնավուր․ Հրավիրում եմ բոլոր կողմերին հավաքվել քննարկումների սեղանի շուրջ

Ազնավուր․ Հրավիրում եմ բոլոր կողմերին հավաքվել քննարկումների սեղանի շուրջ

PanARMENIAN.Net - Ֆրանսահայ շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը հայտարարություն է տարածել Հայաստանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող ցույցերի շուրջ ստեղծված իրավիճակով։

«Հրավիրում եմ բոլոր կողմերին հավաքվել քննարկումների սեղանի շուրջ՝ որևէ լուծում գտնելու և ցանկացած տեսակի բռնությունից խուսափելու համար։ Յուրաքանչյուրը պետք է զիջումների գնա, որպեսզի պահպանի ազգի միասնությունը՝ հավատարիմ մնալով մեզ համար այդքան կարևոր մարդասիրական ու ժողովրդավարական արժեքներին։ Մեծագույն ցանկությունս է, որ հայ երիտասարդները գտնեն իրենց տեղը և կայանան զարգացած ու խաղաղ Հայաստանում», - ասել է Ազնավուրը։

Երևանում 9-րդ օրն անընդմեջ շարունակվում են Սարգսյանի վարչապետության դեմ ակցիաներ։ Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանրահավաքներից մեկի ժամանակ միանալու կոչ էր արել ՀՀ իշխանություններին ժամանակին քննադատած բազմաթիվ հայտնի հայերին, այդ թվում՝ Ազնավուրին։

 Ուշագրավ
---