JCRC. Հայերն ու հրեաները ընդհանուր շատ բան ունեն. երկու ժողովուրդներն էլ դարձել են ցեղասպանության զոհ

PanARMENIAN.Net - 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերի մաս է դարձել Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) եւ ԱՄՆ-ի Հրեական խորհրդի (JCRC) համատեղ «Մթությունից» պարային ներկայացման բերմադրությունը Բոստոնում: Աշխարհահռչակ պարուսույց Լիզ Լերմանի եւ հայտնի հայկական պարային համույթ Sayat Nova Dance Company-ի համատեղ ներկայացումը պատմում է զանգվածային բռնության մասին ժամանակակից աշխարհում: Բոստոնում JCRC-ի գործադիր տնօրեն Նենսի Կաուֆմանի խոսքերով, շատ կարեւոր է այն փաստը, որ ԱՄՆ-ի հայկական եւ հրեական համայնքները կիսում են այն միտքը, որ անհրաժեշտ է հիշել եւ ճանաչել հայերի ու հրեաների դեմ անցյալ դարում իրականացված ցեղասպանությունները:



Ելույթ ունենալով Բոստոնում` Հակաանվանարկային լիգայի նախկին տնօրեն Էնդրյու Տարսին հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Քանի որ երկու ժողովուրդներն էլ ժամանակին ցեղասպանության զոհ են դարձել, ապա նրանք շահագրգռված են միմյանց պատմական փորձի ուսումնասիրության հարցում»,- նշել է նա: Իր հերթին, AAA հոգաբարձուների խորհրդի անդամ Էնտոնի Բարսամյանն ընդգծել է հայկական եւ հրեական համայնքների համագործակցության կարեւորությունը անցյալից դասեր քաղելու եւ մարդկության դեմ այլ հանցագործությունները կանխելու համար, ինչպիսին ցեղասպանությունն է Դարֆուրում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---