Լենա Նազարյան․ Անվտանգության նկատառումներից ելնելով կոչ ենք անում գիշերը չմնալ փողոցներում (Թարմացվող)

Լենա Նազարյան․ Անվտանգության նկատառումներից ելնելով կոչ ենք անում գիշերը չմնալ փողոցներում (Թարմացվող)

PanARMENIAN.Net - Երևանի տարբեր հատվածներում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքող ցուցարարները բողոքի երթեր ու ցույցեր են անցկացնում։

Վաղ առավոտյան՝ Սերժ Սարգսյանի ու պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կարճատև հանդիպմանը հաջողած դեպի Էրեբունի թաղամաս երթին հաջողել է Փաշինյանի, ու իր կուսակից պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի բերման ենթարկումն ու ձերբակալությունը։ Երթերը, սակայն, չեն դադարում։

21։21 Իսկ ՃՈ-ն կանգնացնում է ազդանշան տվող վարորդներին

21։14 Իսկ Ֆրանսիայի հրապարակում 9 ավտոբուս ոստիկան է կանգնած

21:08 Ելույթ է ունենում Աննա Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի կինը։ Ասում է՝ «շարժումը սկսելուց առաջ, երբ հայտարարվում էր «Մերժիր Սերժին» շարժման մեկնարկի մասին, մեր կողմից սիրված Զարուհի Փոստանջյանը հայտարարում էր, որ Նիկոլ Փաշինյանը ծախված է», այդ պատճառով էլ նրան չեն ուզում խոսք տալ՝ ելույթ ունենալու հարթակում:

21:04 Բեմ բարձրացած Զարուհի Փոստանջյանին դիմավորեցին սուլոցներով։

21։01 Հարթակում է Հովհաննես Ազոյանը

20։57 Բեմից հայտարարում են՝ մինչ ժամը 22։00 բոլորը պիտի լինեն տներում, վաղը շարունակելով ակցիաները

20։27 ԲՀԿ-ն դատապարտել է բռնությունն ու կոչ արել ազատ արձակել ձերբակալված պատգամավորներին

20։23 Հրապարակ է եկել նաև դերասանուհի Շուշան Երիցյանը։

20:18 Զարուհի Փոստանջյանը փորձեց ելույթ ունենալ հրապարակում, որին թույլ չտվեցին ելույթ ունենալ։ Նա փորձեց ելույթ ունենալ սեփական մեգաֆոնով, նրան խլացրեցին Փաշինյանի անունը վանկարկելով։

19։59 Հարթակում է դերասան Սոս Ջանիբեկյանը․ նա պահանջում է անհապաղ ազատ արձակել ՆԻկոլ Փաշինյանին։

19:48 Հարթակում է ՔՊ պատգամավոր Լենա Նազարյանը․ Ոչ մի դեպքում չգնալ բախման, շրջանցել ոստիկանների հետ բախման վայրերը, գիշերը ոչ մի դեպքում չմնալ փողոցում

19:37 ԱՄՆ դեսպանատուն․ Կոչ ենք անում կառավարությանը զսպվածություն, ցուցարարներին՝ պատասխանատվություն դրսևորել

19։08 Այսօրվա դեպքերից հետո բուժհիմնարկներ է տեղափոխվել 7 քաղաքացի

19:00 251 բերման ենթարկված ու 24 ձերբակալված մի օրում

18։40 Ահազանգներ են հնչում, որ Երևան եկող մեքենաներին առանց բացատրության թույլ չեն տալիս քաղաք մտնել, Երևանից դուրս գալ, ընդհակառակը, չեն խանգարում

18։32 Բագրատաշենի մերձակայքում ոստիկանների ու ցոցարարների միջև քաշքշուկ է տեղի ունեցել, եբ վերջիններս փակել են ճանապարհը

18։20 Կարճ՝ վերջին մի քանի ժամվա անցուդարձի մասին․ Բաբլոյանին տեղեկացրել են պատգամավորների ձերբակալության մասին, նա մեղադրել է Փաշինյանին քաղաքական քննարկումների հակված չլինելու մեջ։ ՊԲ-ն հայտարարել է ադրբեջանական զորքերի տեղաշարժների մասին։ ԵՄ-ն պահանջել է անհապաղ ազատել խաղաղ հավաքի իրավունքն իրացնելիս բոլոր ձերբակալվածներին, Մկրտիչ Արզումանյանը և այլ արտիստներ հրաժարվում են վաստակավոր արտիստի կոչումից, Օսկանյանը քննադատել է պատգամավորների ձերբակալությունները և ցույցի դեմ բռնությունը, իսկ նախագահը՝ խոսացել «անդառնալի հետևանքների» մասին

17:18 Շենգավիթի ոստիկանության մոտից հազարավոր ցուցարարներ շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ:

16:08 Շենգավիթի ոստիկանության մոտ հազարավոր հավաքվածները պահանջում են բաղ թողնել ձերբակալվածներին։

16։05 ԵՄ-ն շտապ հայտարարություն է տարածել ՀՀ-ում զարգացումների վերաբերյալ՝ երկխոսության կոչ անելով։

16։02 Ըստ տարբեր վայրերից հավաքվող տեղեկությունների, ցուցարարներ կան Գարեգին Նժդեհ փողոցում, Կոմիտասու,, Շիրակի փողոցում, Ռոեւբինյանցում, Մաշտոցի պողոտայում, Չարենցում, Հրապարակում ու բազմաթիվ այլ փողոցներում։

16։00 15։00 դրությամբ, բերման ենթարկվածների թիվը 192-ն էր։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---