15։00 դրությամբ բաժիններ է բերման ենթարկվել 192 քաղաքացի

15։00 դրությամբ բաժիններ է բերման ենթարկվել 192 քաղաքացի

PanARMENIAN.Net - 15։00 դրությամբ բաժիններ է բերման ենթարկվել 192 քաղաքացի։

Այս մասին PanARMENIAN.Net ին են հայտնել ոստիկանության մամուլի ծառայությունից։

Ապրիլի 22-ի առավոտյան Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև կարճատև զրույց է կայացել։ Փաշինյանն ասել է, որ պատրաստ է քննարկել միայն Սարգսյանի հրաժարականի ու անցնցում հեռանալու պայմանները, վարչապետը դա շանտաժ է որակել ու ասել, որ Փաշինյանը Մարտի 1-ից դասեր չի քաղել։ Ի պատասխան Փաշինյանն ասել է, երկրում վիճակն այնպիսին չէ, ինչպես 15 օր առաջ, հայտարարել, որ իշխանությունը ժողովրդինն է։ «Ժողովրդի անունից 7-8 տոկոս հավաքած խմբակցությունը չի կարող խոսել, եթե չեք ուզում կատարել պետության օրինական պահանջը՝ ցտեսություն», - պատասխանել է Սարգսյանը և հեռացել։

Դրան հաջողած երթի ընթացքում Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը բերման են ենթարկվել և ձերբակալվել են։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---