ՀՅԴ. Ջահերով երթ տեղի չի ունենա

ՀՅԴ.  Ջահերով երթ տեղի չի ունենա

PanARMENIAN.Net - ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ ապրիլի 23-ի Ջահերով երթը չի կայանա, այն կփոխարինվի Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում ժամը 20:00-ից մեկնարկվող ոգեկոչման արարողությամբ:

«Նկատի ունենալով հանրապետությունում առկա գերլարված իրավիճակիը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և Հայաստանի երիտասարդական միությունների կողմից նախապես հայտարարված ապրիլի 23-ի Ջահերով երթը փոխարինվում է Ծիծեռնակաբերիդի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ ժամը 20.00-ից մեկնարկվող Ոգեկոչման և հսկման արարողությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ապրիլի 23-ին Երևանի փողոցներում մեկնարկել են բողոքի ակցիաները՝ ընդդեմ ՀՀ վարաչպետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---