Թոմաս դե Վաալը՝ ՀՀ-ում հանրային ընդվզամն մասին. Դա պարզապես ընդվզում է՝ առանց աշխարհաքաղաքական ազդեցության

Թոմաս դե Վաալը՝ ՀՀ-ում հանրային ընդվզամն մասին. Դա պարզապես ընդվզում է՝ առանց աշխարհաքաղաքական ազդեցության

PanARMENIAN.Net - «Կարնեգի Եվրոպա» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը հայտնի Foreign Policy ամսագրում անդրադարձել է Հայաստանում հանրային ընդվզմանն ու Սերժ Սարգսյանի հրաժարականին: Նա գրում է՝ երբ ՌԴ-ի դաշնակից հետխորհրդային որևէ երկրում ղեկավարը զրկվում է իշխանությունից Վաշինգթոնից մինչև Մոսկվա վերլուծաբանները միանգամից աշխարհաքաղաքական եզրակացությունների են հանգում, սակայն «երբեմն, ինչպես այս անցած օրերին Հայաստանում, հակակառավարական ցույցերը պարզապես հակակառավարական ցույցեր են»:

Խոսելով հիմնականում երիտասարդության ճնշման արդյունքում Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնից հարաժարականի մասին, վերլուծաբանն ասում է, որ չպետք է կարծել, թե սա ՀՀ-ի սահմաններից դուրս աշխարհաքաղաքական ազդեցության հետևանք է, չպետք է կարծել նաև, որ սա ռուսական միջամտություն է կամ ռուսական ազդեցության թուլացման նշան:

«Սարգսյանի պոշտոնանկությունը աշխարհաքաղաքականության հետ կապ չունի: Առավելագույնը, սա վկայում է այն մասին, որ հետխորհրդային վարչակարգերն այնքան էլ ապահով չեն, ինչպես թվում է հեռվից, և որ տարածաշրջանի հին վարչակարգերը կարող են փլուզվել՝ առանց «դրսից» ճնշման», - գրել է նա՝ հավելելով, որ Սարգսյանի համար հանրային այդ ընդվզումն անսպասելի էր:

Վաալը նկատում է՝ ՀՀ ժողովուրդն «աղքատ է, բայց լավ կրթված, երկրի ներկայիս քաղաքական համակարգը ոչ դեմոկրատական է, և ոչ է ավտորիտար»:

«Ապրիլի 23-ի իրադարձություններն ավելի են, քան մեկ մարդու պայքար: Դրանք արդյունքն են այն համակարգի, որը ձևավորվել է 20 տարում, որում բիզնեսն ու քաղաքականությունը սերտաճել են, որում բազամաթիվ քրեական տարրեր և Արցախյան պատերազմի մասնակիցբեր խլել էին տնտեսության շահութաբեր հատվածը և չէին հանձնում այն», - գրել է նա՝ նկատելով, որ Հայաստանը տարբերվում է հետխորհրդային մյուս երկրներից՝ ՌԴ-ից, Բելառուսից, Ադրբեջանից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---