Փաշինյան. Կբոյկոտենք ՀՀԿ-ի իշխանության ներքո ԱԺ ընտրությունները՝ թույլ չտալով նրան վերարտադրվել (վիդեո)

Փաշինյան.  Կբոյկոտենք ՀՀԿ-ի իշխանության ներքո ԱԺ ընտրությունները՝ թույլ չտալով նրան վերարտադրվել

PanARMENIAN.Net - Ակնհայտ է, որ «Հայաստանի հանրապետական կուսակցությունը»՝ մասնավորապես ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մտածում են, որ ՀՀ քաղաքացին լիովին բավարարված է զգում իրեն Սերժ Սարգսյանի հրաժարականով: Իսկ հիմա, ըստ նրանց, ժամանակն է մտածել ՀՀԿ-ի վերարտադրության մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Այսպես ասած, Սերժ Սարգսայանի հրաժարականի ուրախության ծխածածկույթի ներքո, ՀՀԿ-ն ուզում է ապահովել իր հետագա իշխանավարումը: Մենք պետք է շատ հստակ արձանագրենք, որ իրադարձությունների նման սցենարը որևէ կերպ չի կարող մտնել մեր հեղափոխության ծրագրերի մեջ», - ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով Կարեն Կարապետյանի՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հնարավոր արտահերթ ընտրությունների անցկացման հարցով դիմելու հայտարարությանը, Փաշինյանն ասել է.«Մի նրբություն կա, որն ուզում եմ ընդգծել՝ նրանք ուզում եմ, որ ընտրություններ տեղի ունենան մի պայմաններում, երբ իշխանությունը փաստացի ՀՀԿ-ի կամ վարչապետի պաշտոնակատարի ձեռքում կլինի, իսկ թե ինչպիսին կլինեն այդ ընտրությունները՝ գիտենք 2017 թվականի ընտրություններից»:

Փաշինյանն արձանագրել է, որ դա անընդունելի է, և որ շարժումը կարող է բոյկոտել այդ ընտրությունները՝ թույլ չտալով ՀՀԿ-ին կազմակերպել իր վերարտադրության միջոցառումը:

«Ես կարծում եմ, որ հեղափոխությունը շատ հստակ ուղերձ է հղել՝ ՀՀ-ում ՀՀԿ-ն չի կարող իշխանություն ունենալ: Սերժ Սարգսյանը հեռացել է, բայց պետք է իշխանությունից զրկվի նաև ՀՀԿ-ն, որպեսզի չունենանք այնպիսի իրավիճակ, երբ Սարգսյանը ստվերից և ետնաբեմից շարունակի կառավարել երկիրը», - ասել է Փաշինյանը՝ կոչ անելով քաղաքացիներին շարունակել զանգվածային անհնազադության միջոցառումները՝ արգելափակել փողոցները, կամուրջները:

Նա հավելել է, որ ժամը 11:00-ին կլինի Հանրապետության հրապարակում, որտեղ կձեռնարկեն հետագա քաղաքական քայլերը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---