ՄԻՊ. Մտահոգիչ է երկրի կենսական կարևորության ճանապարհների փակված լինելը

ՄԻՊ. Մտահոգիչ է երկրի կենսական կարևորության ճանապարհների փակված լինելը

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՄԻՊկողմից արտակարգ ռեժիմով աշխատանքի պայմաններում գործադրվում են ցուցարարների և այլ քաղաքացիների իրավունքների լիարժեք իրացումն ու պաշտպանությունն ապահովելուն ուղղված առավելագույն ջանքեր:

Ոստիկանությունն ու այլ պետական մարմիններ պարտավոր են ապահովել քաղաքացիների կողմից խաղաղ հավաքների իրավունքի լիարժեք իրացումը՝ բացառելով իրավունքի որևէ տեսակի խախտում:

Նշվում է, որ քաղաքացիների իրավունքների արդյունավետ իրականացման տեսանկյունից խնդրահարույց են իրավասու մարմինների կողմից իրենց գործառույթների կատարման դժվարությունները կամ խոչընդոտները:

Ասվում է, որ մտահոգիչ է այն, որ փակված վիճակում են երկրի համար կենսական կարևորության ճանապարհներ:

Հանրային իշխանության բոլոր ներկայացուցիչներից, ում աշխատանքն այս բարդ օրերին կապված է պետության կենսական կարևորության գործառույթների, մարդկանց պաշտպանվածության ու անվտանգության հետ, պահանջվում է լինել խիստ զգոն և օրենքով սահմանված պարտականություններ կատարել լիարժեք. դուք կոչված եք ձեր կարևոր աշխատանքով երաշխավորելու ինչպես ցուցարարների, այնպես էլ մյուս քաղաքացիների իրավունքները:

«Ստեղծված պայմաններում բոլորիս պարտքն է անհապաղ գործադրել բոլոր ջանքերը իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ: Ուստի, կոչ եմ անում գործընթացի բոլոր մասնակիցներին ցուցաբերել հանդուրժողականություն ու պատասխանատու վերաբերմունք, զերծ մնալ մարդու իրավունքների խախտումներին և անհամաչափ սահմանափակումներին նպաստող գործողություններից:

Խնդրում եմ լրագրողներին շարունակել ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածվող լուրերի ստուգվածությանը, ինչպես նաև վերնագրերի »,-ասվում է հայտարարության մեջ:

Ապրիլի 25-ին առավոտյան ժամը 11-ից Երևանի փողոցներում մեկնարկել են զանգվածային բողոքի ակցիաները՝ ընդդեմ գործող իշխանությունների: Ապրիլի 24-ին ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ժողովրդական շարժումը պահանջում է իշխող ՀՀԿ-ի հեռացումը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը չի կայանա: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ օրենքը բացառում է Փաշինյանի` վարչապետի պաշտոնակատար դառնալը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---