Շավարշ Քոչարյան. Որևէ գործընկեր չի փորձել միջամտել Հայաստանի ներքին գործերին![]() 26 ապրիլի 2018 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Որևէ գործընկեր չի փորձել միջամտել Հայաստանի ներքին գործերին: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նա կարևորել է, որ արտաքին գերատեսչությունն այս օրերին աշխատի ավելի ուշադիր և ուժեղացված ռեժիմով, հայտնում է Aysor.am-ը: Նոր իշխանությունների հետ աշխատելու մտադրության մասին հարցին Շավարշ Քոչարյանը չի պատասխանել՝ հավելելով, որ իր անձնական պլանների մասին ընդհանրապես չի խոսում: «Բայց կարևորում եմ, որ հիմա բոլոր պետական կառույցները աշխատեն նույն ռիթմով, որը շատ կարևոր է երկրի համար, անվտանգության համար և նաև միջազգային հեղինակության համար», - ասել է նա: Շավարշ Քոչարյանն նշել է, որ ամենակարևորն այն է, որ ամեն ինչ պետք է ստանա խաղաղ հանգուցալուծում օինականության, սահմանադրության սահմաններում և դրա բոլոր նախանշանները կան: Ապրիլի 25-ին ԵԼՔ դաշինքը վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին: Հայտնի դարձավ նաև, որ դեռևս իշխող ՀՀԿ-ն պատրաստ է առանց նախապայմանների քննարկել ընդդիմության օրակարգը:ՀՀ ԱԺ-ն վարչապետի ընտրության հարցը կքննարկի մայիսի 1-ին: Այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |