Նաիրի Պետրոսյանը կգլխավորի Սերժ Սարգսյանի գրասենյակը![]() 28 ապրիլի 2018 - 13:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախկին ռեֆերենտ Նաիրի Պետրոսյանը կգլխավորի նրա նոր ձևավորվող գրասենյակը: Այդ մասին Պետրոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Երեկ հանդիպեցի Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նա ինձ առաջարկեց ստանձնել իր՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահի գրասենյակը ձևավորելու աշխատանքը: Նրա՝ որպես պետության ղեկավարի հետ աշխատանքը միշտ պատիվ եմ համարել և սիրով ընդունել եմ այդ առաջարկը», -ասվում է գրառման մեջ: Պետրոսյանը հավելել է, որ գրասենյակի մասին լրացուցիչ տեղեկություններ կհայտնի ավելի ուշ: Ապրիլի 13-ից մեկնարկել են ընդդիմության բողոքի միջոցառումները՝ ընդդեմ գործող իշխանությունների։ Դրանց արդյունքում Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից։ Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |