Բաղդասարյան․ Եթե 3 ֆրակցիաները վարչապետի մեկ թեկնածու ունենան, մենք չենք խոչընդոտի29 ապրիլի 2018 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Իշխող Հանրապետական կուսակցությունը չի խոչընդոտելու վարչապետի ընտրությանը, եթե 3 այլ խորդհրարանական ֆրակցիաները՝ «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն ու ԵԼՔ-ը, մեկ թեկնածոով հանդես գան։ Այս մասին է հայտարարել ՀՀԿ խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, հայտնում է «Ազատությունը»։ Նա նշել է, որ ՀՀԿ-ն տրամադրված է միասնական քվեարկել։ «Անխտիր բոլորը ՀՀԿ-ում որոշում ունեն առ այն, որ քվեարկությունը լինելու է միասնական», - ասել է Բաղդասարյանը։ Նիկոլ Փաշինյանը Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո ևս ասել էր, որ ՀՀԿ-ն կանխատրամադրված է չխոչընդոտել մայիսի 1-ին ԱԺ-ում վարչապետի ընտրություններին: Ընդդիմությունը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պահանջում է ԱԺ-ից հաստատել վերջինիս թեկնածությունը վարչապետի պաշտոնում, որպեսզի նա տանի քաղաքական պրոցեսը դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ։ Մայիսի 1-ի ընտրություններին ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի։ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է «ժողովրդի թեկնածուին» պաշտպանելու որոշման մասին, ՀՅԴ-ն հայտարարել է, որ կքվեարկի Փաշինյանի թեկնածության օգտին։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին |