Բողոքի ակցիաները վերսկսվել են. Փակ են փողոցներն ու մայրուղիները (Թարմացվող) 2 մայիսի 2018 - 10:10 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 2-ին Հայաստանում նոր թափով վերսկսվել են բողոքի ակցիաները երկրի իշխանությունների դեմ: Երևանի ժամանակով 8:15-ից հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց արգելափակելով երթևեկությունը երկրի տարբեր քաղաքներու, ինչպես նաև մայրուղիները: Մեկ ժամվա ընթացքում գրեթե ամբողջովին դադարեցվել է երթևեկությունը Երևանում, փակ են մայրուղիները: Ցուցարարներին հաջողվել է նաև փակել դեպի օդանավակայան տանող ճանապարհը: 10:30 Մի խումբ փաստաբաններ փակել են որոշ նախարարությունների մուտքերը: Սկզբում մեքենաներով էին փակել, սակայն ոստիկանության աշխատակիցների հորդորներից հետո փաստաբանները համաձայնվեցին տեղափոխել մեքենաները հետիոտնի համար նախատեսված ճանապարհային հատվածներից և փակել մի շարք նախարարությունների, մասնավորապես՝ Արդարադատության նախարարության մուտքը մարդկային ուժերով՝ նստելով դռների դիմաց: 10:15 Երևանի փողոցները 10։10 դրությամբ
Ցուցարարները տարբեր ժամերին փակել են Աշտարակ-Երևան ճանապարհը, Լամբադա կամուրջը, «Դալմայի» մոտ հատվածը, դեպի Առաջին Մաս տանող ճանապարհը, Նժդեհի հրապարակը, Արարատի մարզից Երևան ճանապարհը, Կիևյան-Օրբելի հատվածը, Ռոստովյան փողոցը, Փարաքարը, Իսակովի պողոտան, Կորյուն-Տերյան, Կորյուն-Աբովյան խաչմերուկները, Տիգրան Մեծ-Նար-Դոս, Արցախ-Ռոստովյան, Լենինգրադյանը, Մյասնիկյանը, մետրոն՝ մասամբ, Բագրատունյաց-Սեբաստիա հատվածը ու բազմաթիվ փողոցներ Երևանում ու մարզերում։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |