ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը մանդատը վայր է դրել 3 մայիսի 2018 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը մայիսի 3-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ մասին հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը մայիսի 1-ին ԱԺ-ում վարչապետի ընտրությունների ժամանակ դեմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանին, թեև ՀՅԴ խմբակցությունը որոշում էր կայացրել նրա օգտին քվեարկել: «Հակառակ պարագայում խախտած կլինեմ խղճով քվեարկելու իմ սահմանադրական իրավունքը», - ասել էր է նա։ Վարդանյանն ասել էր, որ եթե ՀՅԴ-ն պահանջի, պատրաստ է վայր դնել մանդատը։ «Խմբակցությունս որոշել է քվեարկել Փաշինյանի օգտին, բայց ես չեմ քվեարկելու: Եթե կուսակցությունս պահանջի՝ պատրաստ եմ վայր դնել մանդատս»,- ասել էր նա: Ըստ գործող օրենքի՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ: Եթե դիմումը հետ չի վերցվում, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված, հայտնում է ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը: ՀՅԴ Գերագույն Մարմինը պահանջել էր պատգամավոր, կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից վայր դնել պատգամավորական մանդատը։ «Կատարվել է կարգապահական կոպիտ խախտում, որը կդառնա քննության նյութ: Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն պահանջում է Աղվան Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը», - ասված է կուսակցության Հայաստանի ԳՄ տարածած հաղորդագրությունում: Ընթերցեք նաև.Տեր-Պետրոսյան․ Մանդատը վայր դնելու պահանջը հակասահմանադրական է Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |