Ներկայացուցիչների պալատի խոսնակը պատրաստ է նորից քննարկման ներկայացնել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը 4 ապրիլի 2008 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի քննարկումը, որը հավանություն է ստացել արտաքին հարաբերությունների ենթակոմիտեի կողմից, շարունակում է մնալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրակարգում, Երեւանում ուրբաթ հայտարարել է Հայաստանում Ամերիկայի Հայկական Համագումարի տարածաշրջանային տնօրենը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Արփի Վարդանյանը: «Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պատրաստ է ներկայացնել բանաձեւը քննարկման, բայց սպասում է ամերիկացի կոնգրեսականների անհրաժեշտ աջակցությանը փաստաթղթի հաստատման համար»,- ասել է նա:Վարդանյանի խոսքերով, ենթակոմիտեում բանաձեւի ընդունումից հետո թուրքական լոբբին աղմուկ բարձրացրեց, եւ մի քանի կոնգրեսականներ ետ կանչեցին իրենց ձայները: «Այժմ Ներկայացուցիչների պալատում բանաձեւը պաշտպանում են 211 կոնգրեսական, իսկ հաստատման համար անհրաժեշտ է 218 ձայն եւ Ամերիկայի Հայկական Համագումարը շարունակում է ակտիվորեն աշխատել այդ ուղղությամբ»,- նշել է նա, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ 2007 թվականի հունվարի 30-ին: Այդ բանաձեւը կոչվում է «Պալատի բանաձեւ» (House resolution) եւ դրա ընդունման համար անհրաժեշտ է Սենատի հավանությունն ու նախագահի ստորագրությունը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |