2018-ին մակրոտնտեսական բոլոր հիմնական ցուցանիշներն աճել են

2018-ին մակրոտնտեսական բոլոր հիմնական ցուցանիշներն աճել են

PanARMENIAN.Net - Կառավարությունը հրապարակել է 2018 թ․ առաջին եռամսյակի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2017 թ․ նույն ժամանակահատվածի համեմատ՝ շարունակելով հանրությանը հաշվետվություն ներկայացնել կառավարության կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ: Տվյալներն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:

Ըստ հաշվետվության, աճ է գրանցվել մակրոտնտեսական բոլոր հիմնական ցուցանիշներում: Տնտեսական ակտիվությունը 2018-ին 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10,6%-ով: Արտաքին արևտրի շրջանառությունը՝ 37,45%-ով, ներքին առևտրի շրջանառությունը՝ 12,9%-ով:

Աճել են նաև ներմուծումն ու արտահանումը, ներմուծումը՝ 39%-ով, արտահանումը՝ 34,4%-ով:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2018-ին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8,2%-ով, իսկ ծառայությունների ծավալը՝ 16,5%-ով:

Ավելի վաղ ներկայացվել էին 2017թ. հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները և բյուջեի եկամուտները՝ 2016-ի համեմատ։ ՀՆԱ-ն այդ ժամանակահատվածում աճել է 7,5%-ով, արտաքին արևտրի շրջանառությունը՝ 26,9%-ով, ներքին առևտրի շրջանառությունը՝ 14%-ով: Ներմուծումն ու արտահանումն աճել են համապատասխանաբար 27,8% և 25,2%-ով:2017-ին արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016-ի համեմատ աճել է 12,6%-ով, իսկ ծառայությունների ծավալը՝ 14,4%-ով:

2018-ի հունվար-ապրիլ ամիսներին աճել են ՀՀ պետական բյուջեից հիպոթեքային վարկիտոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկիգումարները, ինչպես նաև օրենքի ընձեռած հնարավորություններից օգտվող անձանց թիվը: Եռամսյակի ավարտին գործընթացում ներգրավված է եղել 2710 շահառու՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի՝ 1638-ի դիմաց կամ թիվն աճել է 65 տոկոսով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---