Փաշինյան. Բանակցությունները չեն կարող լիարժեք համարվել առանց Արցախի մասնակցության

Փաշինյան.  Բանակցությունները չեն կարող լիարժեք համարվել առանց Արցախի մասնակցության

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները չեն կարող լիարժեք համարվել, քանի դեռ դրանց չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Ացախի ղեկավարությունը: Այդ մասին Ազգային ժողովի հատուկ նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն՝ անդրառնալով ԼՂ հիմնախնդրին:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում պատրաստ եմ բանակցելու Ադրբեջանի նախագահի հետ՝ որպես հիմք ունենալով մեր սկզբունքային դիրքորոշումը: Ընդգծեմ՝ բանակցությունները չեն կարող լիարժեք համարվել, քանի դեռ դրանց չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Ացախի ղեկավարությունը, ինչը նախատեսված է»,- ասաց նա:

Անդրադառնալով բանակաշինությանը, Փաշինյանն ասել է. «Զինծառայողների ծնողների վրա հավելյալ հոգսեր բարդելու պրակտիկան շատ արագ պետք է վերացվի: Իմ առաջին հանձնարարականներից մեկը ՊՆ-ին լինելու է շատ արագ և անհետաձգելի միջոցներ ձեռնարկել, որ բացառվի բանակում ծառայող որևէ զինվորի կարիքի բավարարումը նրան բանակ ուղարկած ծնողի վրա դնելը: Պետությունը պետք է զինվորին ապահովի անհրաժեշտ ամեն ինչով»:

Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ հենց այսօր պատրաստվում է լսել ԶՈւ և ԱԱԾ ներկայացուցիչների զեկույցը ներկայիս իրավիճակի վերաբերյալ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---