Վարչապետի առաջարկը՝ ՀՀ ոստիկանապետին ու ԱԱԾ տնօրենին պաշտոնանկ անել

Վարչապետի առաջարկը՝ ՀՀ ոստիկանապետին ու ԱԱԾ տնօրենին պաշտոնանկ անել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկ է ուղղել՝ պաշտոններից ազատելու ՀՀ ոստիկանապետին ու ԱԱԾ տնօրենին: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հենց նոր ստորագրեցի Վլադիմիր Գասպարյանին ՀՀ ոստիկանության պետի, Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը», - նշել է Փաշինյանը։

ԱԺ-ում մայիսի 8-ին ԵԼՔ խմբակցության ղեկավար, ընդդիմության առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ: Նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---