Վարչապետի կոչը ծնողներին․ Մի ուղարկեք զինվորներին այն, ինչ պարտավոր է տալ պետությունը

Վարչապետի կոչը ծնողներին․ Մի ուղարկեք զինվորներին այն, ինչ պարտավոր է տալ պետությունը

PanARMENIAN.Net - ՎարչապետՆիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ կոչ արեց ժամկետայինզինծառայողների ծնողներին՝ չուղարկել նրանց այն իրերը, որոնցով զինվորին պարտավոր է ապահովել պետությունը՝ սկսած հիգիենայի պարագաներից, վերջացրած հագուստով։

«Պետությունը պարտավոր է ձեր զավակներին ապահովել ամեն ինչով։ Կոչ եմ անում այս պահից սկսած որևէ պարագայում ձեր երեխաների համար չուղարկել հիգիենիկ պարագաներ, հագուստ, կոշիկ, ատամի մածուկ և այն ամենը, ինչ պետությունը պարտավոր է տալ։ Եթե ձեր զավակներն ասեն՝ ապահովված չեն այդ ամենով՝ հագուստ, սափրվելու համար անհրաժեշտ պարագաներ, ներքնաշորեր, այդ դեպքում խնդրում եմ դիմել ՀՀ վարչապետի աշխատակազմ կամ ԶԼՄ-ների միջոցով բարձրաձայնել խնդիրների մասին՝ նշելով զորամասի համարը և հստակ խնդիրը։ Գլխավոր շտաբը պարտավորվել է ամեն ինչով ապահովել զինծառայողներին։ Եթե սննդի հետ կապված խնդիրներ լինեն, նույնպես, դիմեք, որ այդ հարցով զբաղվենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով մայիսի 10-ի նշանակումներին՝ մասնավորապես, Վալերի Օսիպյանի նշանակմանը ՀՀ ոստիկանապետի պաշտոնում և Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ պետի, վարչապետը նշեց, որ արդեն վաղվանից տեսանելի փոփոխությունների է սպասում։

«Այսօր նոր ոստիկանապետ եմ նշանակել, ու արդեն վաղվանից պետք է փոփոխությունները զգացվեն՝ կոռուպցիան պետք է բացառվի, այդ թվում՝ ՃՈ-ում», - ասաց վարչապետը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---