Սփյուռքի նորանշանակ նախարարն առաջարկում է երկպալատանի խորհրդարան ստեղծել

Սփյուռքի նորանշանակ նախարարն առաջարկում է երկպալատանի խորհրդարան ստեղծել

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանն առաջարկում է երկպալատանի խորհրդարան ստեղծել, որոնցից մեկում ներկայացված լինեն միայն սփյուռքի ներկայացուցիչները։

«Առաջիկայում կփորձեմ անդրադառնալ այդ հարցին։ Սա միանձնյա որոշում չի կարող լինել։ Մեր քաղաքական թիմի ծրագրում ներառված այդ գաղափարը պետք է քննարկվի, նորացվի ու համաձայնեցվի։ Ես իմ թիմի հետ այդ գաղափարի ակունքներում էի կանգնած»,-ասել է Հայրապետյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` դա սփյուռքի հետ համագործակցելու ու սփյուռքին հարցերի ընդունման գործընթացում ներառելու ճիշտ ուղի է։ Նա հավելել է, որ չի կարելի միանշանակ պնդել, որ նախաձեռնությունը ներառվելու է կառավարության ծրագրում։«Բայց ես առաջ եմ տանելու այդ գաղափարը։ Դա մեր ծրագրային կարևորագույն կետերից էր», — ասել է Հայրապետյանը։

Նա նշել է, որ նախարարությունն առաջարկություններ է ընդունելու սփյուռքի ներկայացուցիչներից նաև այդ հարցով։ Այդ պատճառով չի բացառվում, որ բուն նախաձեռնության մեջ փոփոխություններ լինեն։

Նրա խոսքով` խորհրդարանի ներկայացուցիչները պետք է ընտրվեն հենց գաղթօջախներում։

Սփյուռքի նոր նախարարը նշանակվել է մայիսի 11-ին։ Այս պաշտոնում նա փոխարինել է Հրանուշ Հակոբյանին։ Մխիթար Հայրապետյանը նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ամենաերիտասարդ նախարարն է, նա 28 տարեկան է:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---