// IP Marketing video - START// IP Marketing video - END

Կոստանյան. Արտահերթ ԱԺ ընտրություններ կարող է անհրաժեշտ չլինեն

Կոստանյան. Արտահերթ ԱԺ ընտրություններ կարող է անհրաժեշտ չլինեն

PanARMENIAN.Net - Արտահերթ խորհդրարանական ընտրություններն ինքնանպատակ չեն և դրանք պետք է լուծեն քաղաքական խնդիր: Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը:

«Եթե քաղաքական իրավիճակը և քաղաքական դասավորվածությունն այնպիսին է, որ կլինի ընդդիմություն, կլինի իշխանություն, երկուսի գործողությունները ուղղված են բացառապես երկրի բարօրությանը, հետևաբար, իմ խորին համոզմամբ, արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա», - հայտարարել է Կոստանյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նա հավելել է նաև, որ բացարձակ որևէ նշանակություն չունի՝ որ ուժն իշխանություն ունի և որը չունի։ Խնդիրը, ըստ Կոստանյանի, այն է, թե ինչն է երկրի համար լավ և ինչն է վատ։

«Հիմա, անկեղծ ասած, բացարձակ ոչ մի նշանակություն չունի՝ որ կուսակցությունը կլինի իշխանության, կամ ով կլինի վարչապետ։ Մենք բոլորս հասկանում ենք մի բան՝ անկախ քաղաքական իրավիճակից, եթե մեր կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի կամ ի դեմս այլ անձի, եթե ձախողեց, ուրեմն ձախողում է երկիրը։ Հետևաբար վստահ եմ, որ Հանրապետական խմբակցությունը չի կարող անել մի բան, որը կհանգեցնի կառավարության ձախողմանը», - լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գևորգ Կոստանյանը,

Նա լրագրողներին նույնիսկ խմբակցության անունից վստահեցրել է, որ որևէ մեկը «երբեք որևէ բան չի անի երկրին վնաս տալու համար»։

Այդուհաներձ, ըստ պատգամավորի, եթե լինի քաղաքական անհրաժեշտություն, ժամանակը ցույց կտա՝ կլինե՞ն արտահերթ ընտրություններ, թե ոչ։ Հարցին, թե ո՞ր դեպքում կարող է քաղաքական անհրաժեշտություն առաջանալ, պատգամավորը պատասխանել է. «Ինձ համար, քաղաքական անհրաժեշտությունը բացառապես պայմանավորված կլինի խորհրդարան և կառավարություն հակասությամբ, բայց հակասություն՝ որպես ինքննպատակ դրսևորվող։ Սակայն ես վստահ եմ, որ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կառավարություն-ԱԺ հակասություն չեն կարող ունենալ, նրանք պետք է գործեն հանուն գաղափարի»։

Մինչդեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կլինեն 2018-ին։ «Կքննարկենք, կարծում եմ, որ այս տարի», - լրագրողների հետ զրույցում ասել է նա։

 Ուշագրավ
Դավիթ Տոնոյանը նախագահի հրամանագրով նշանակվել է պաշտպանության նախարար
ՔՊ խոսնակ Տիգրան Ավինյանը փոխվարչապետ է նշանակվել
ՀՀԿ խոսնակը նշել է, որ կուսակցությանը ձեռնտու է այն, ինչ ձեռնտու է Հայաստանին,