ՀՀԿ-ն պաշտպանում է ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը Հայաստանի վարչապետի պաշտոնում 8 ապրիլի 2008 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պաշտպանում է ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը Հայաստանի վարչապետի պաշտոնում: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ նախագահի տեղակալ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը:Նա նշել է, որ Տիգրան Սարգսյանի թեկնածության շուրջ որոշումը ընդունվել է` հաշվի առնելով թեկնածուի կենսափորձը, ինչպես նաեւ այն, որ ՀՀԿ քաղաքական թիմը ծրագրում է իրականացնել լայնածավալ տնտեսական ծրագրեր, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: ՀՀ Սահամանադրության համաձայն, պաշտոնին անցնելու օրը նախագահն ընդունում է կառավարության պաշտոնաթողությունը, ինչից հետո` 10 օրերի ընթացքում, պետության ղեկավարը նշանակում է վարչապետին: Նշանակումից հետո քսանօրյա ժամանակահատվածում ձեւավորվում է հանրապետության կառավարությունը: Նշենք, որ ապրիլի 9-ին կայանալու է Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |