// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ալբանիայում ևս «Թումո» կբացվի

Ալբանիայում ևս «Թումո» կբացվի

PanARMENIAN.Net - Ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոն կբացվի Ալբանիայում՝ հայտնի Բուրգում, որը կոմունիստական ժամանակաշրջանի մշակույթի ինտերնացիոնալ կենտրոն է եղել: Բուրգը կվերածվի Տեխնոլոգիաների, արվեստի և մշակույթի նոր կենտրոնի:

Հայտնի հոլանդական MVRDV ընկերությունը մտադիր է 11.800 քմ տարածք ունեցող նախկին կոմունիստական հուշարձանը վերածել երիտասարդության համար նախատեսված բազմաֆունկցիոնալ կրթական կենտրոնի:

Նախագիծն ավարտին կհասցվի 2019-ի հունիսին:

Տիրանայի Բուրգը բացվել է 1988-ին ՝ դա թանգարան էր, նվիրված 1946-1985թթ. Ալբանիայի ղեկավար Էնվեր Խոջայի կյանքին, որը նախագծել էին նրա դուստրն ու փեսան: 1991-ին կոմունիստական ռեժիմի տապալումից հետո, թանգարանը փակվեց: Կառույցը նախատեսվում էր որպես ամենաթանկ շինություն Ալբանիայի տարածքում: 1999-ին, Կոսովոյում պատերազմի ժամանակ Բուրգում էր տեղակայված ՆԱՏՕ-ի բազան և մի քանի հումանիտար կազմակերպություններ:

Ըստ նախագծի, շենքում բարձր առաստաղների շնորհիվ, հնարավոր կլինի ծառեր տնկել և այլ կանաչապատում իրականացնել: Ամբողջ նախագիծը կառուցվելու է «Թումո» կենտրոնի շուրջ, որը կլինի գլխավոր ուսումնական հաստատությունը նորացված կառույցում:

2018-ի սեպտեմբերին «Թումո» կենտրոններ կբացվեն Փարիզում և Մոսկվայում:

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների անվճար կրթական կենտրոն է, որը բացվել է Երևանում 2011 թվականին։

2018-ին ՏՏ համաշխարհային համաժողովում (WCIT) Թումոյին հանձնվել է գլխավոր՝ համաժողովի նախագահ Իվոն Չյուի կողմից տրվող մրցանակը «Թվային դարի խորհուրդը իրագործելու» համար։Բացումից ի վեր, Թումոն 12-18 տարեկան հազարավոր պատանիների տրամադրում է արտադպրոցական ուսուցում թվային մեդիաների ոլորտում։ 2013-ին Դիլիջանում տեղի ունեցավ «Թումո» կենտրոնի բացումը, իսկ 2015-ին կենտրոնի մասնաճյուղ բացվեց նաև Գյումրիում:

 Ուշագրավ
Սմարթֆոնը կթողարկվի 3 երանգով՝ սև, ինդիգո, պղնձագույն
Հայտնի աստղագետին «Նշանակալի հասարակական գործունեության համար» շքանշանը կհանձնի NASA-ի ղեկավար Ջիմ Բրիդենստայնը
Խաղը հասանելի է Android և iOS համակարգերի օգտատերերին՝ անվճար ներբեռնման համար: