Սուրեն Պապիկյանը խնդրել է քրգործ հարուցել Նորակերտում ապօրինությունների դեպքով21 մայիսի 2018 - 17:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի մոտ 700 բնակիչների` իրեն ուղղված դիմումի հիման վրա մայիսի 18-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` խնդրելով ներկայացված փաստերի առնչությամբ հարուցել քրեական գործ։ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ համայնքի բնակիչների հաղորդումների, ինչպես նաև մայիսի 15-ին hetq.am կայքում հրապարակված նյութի համաձայն, համայնքի ղեկավարի և ավագանու կողմից ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներով օտարվել է համայնքին պատկանող մի շարք անշարժ և շարժական գույք: Տեղում համապատասխան ուսումնասիրություններ կատարելու նպատակով մայիսի 18-ին նախարարի հանձնարարականով Նորակերտ էին գործուղվել ՏԿԶՆ աշխատակազմի վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության վարչական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետներ Արկադի Չերչինյանը և Արամ Սարգսյանը։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ համայնքապետարանում բացակայում են համայնքին պատկանող գույքի օտարման օրինականության վերաբերյալ փաստաթղթերը։ «Հաշվի առնելով «Հետքի» կողմից կատարված հրապարակումը և հիմք ընդունելով ՀՀ ՏԿԶՆ իրավաբանական վարչության եզրակացությունն առ այն, որ Նորակերտ համայնքի ղեկավարի և ավագանու կողմից իրականացված գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսդրությամբ սահմանված հանցակազմի առերևույթ տարրեր՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին ենթակետով, խնդրել է ՀՀ գլխավոր դատախազին հարուցել քրեական գործ»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Mutuari, Lolik և SilkSwap. Նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ում Հանդիպման ընթացքում հայտարարվել է նաև Ցերեբրում Վիրտուալ Երևանի նոր նախագծի մեկնարկը Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ |