Փաշինյան. Արտահերթ ընտրություններն առաջնահերթություն են

Փաշինյան. Արտահերթ ընտրություններն առաջնահերթություն են

PanARMENIAN.Net - Արտահերթ խորհրդարանական ընտրություններն առաջնահերթություն են գործող կառավարության համար: Այս մասին ՀՀ կառավարության նոր կազմի երդմնակալության արարորողությունից հետո հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա չի նշանակում, սակայն, որ ընտրությունները նոր կառավարության միակ խնդիրն է, կառավարությունը պետք է գործի բնականոն ձևով և ունի ու ունենալու երկարաժամկետ ծրագրեր», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ կարևոր է ոչ այնքան ընտրությունների ժամկետն է, այլ որակը:

Ավելի վաղ, ՀՀ նախագահի նստավայրում կայացել էր Հայաստանի նոր կառավարության անդամների երդման արարողությունը, որին ներկա են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---