Տիգրան Սարգսյանը նշանակվել է Հայաստանի վարչապետ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակելու մասին: Այդ մասին հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:



Ավելի վաղ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Հայաստանի կառավարության պաշտոնանկության մասին: ՀՀ կառավարության անդամներին հանձնարարվել է կատարել իրենց պարտականությունները մինչեւ նոր կառավարության ձեւավորումը:



Նշենք, որ այսօր տեղի ունեցավ Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը: Ըստ ՀՀ Սահմանադրության, պաշտոնը ստանձնելու օրը նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը, որից հետո 10 օրվա ընթացքում նախագահը նշանակում է վարչապետին: Վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում ձեւավորվում է հանրապետության կառավարությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---