Մուշեղ Ղազարյանն ազատվել է ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից

Մուշեղ Ղազարյանն ազատվել է ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից

PanARMENIAN.Net - Մուշեղ Ղազարյանն ազատվել է ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշում է ստորագրել:

Նա ազատվել է իր դիմումի համաձայն:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի N 279-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 14-րդ կետը՝ Մուշեղ Ղազարյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է որոշման մեջ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---