«Վեոլիա Ջուրը» տուգանվել է 5 մլն դրամով

«Վեոլիա Ջուրը» տուգանվել է 5 մլն դրամով

PanARMENIAN.Net - «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը կտուգանվի 5 մլն դրամով։ Ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը քննարկվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018-ի մայիսի 23-ի նիստում:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է տուգանել ընկերությանը՝ մի շարք բաժանորդների առևտրային հաշվառքի սարքերի ապահավաքակցման և ստուգաչափման գործընթացը հանձնաժողովի 2016-ի նոյեմբերի 30-ի որոշմամբ սահմանված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների պահանջների խախտմամբ իրականացնելու համար։

Միևնույն ժամանակ ընկերությանը հանձնարարվել է երկամսյա ժամկետում Ճշգրտել Կանոնների խախտմամբ իրականացված վերահաշվարկները և վերադարձնել բաժանորդներից գանձված չհիմնավորված գումարները։

Ինչպես հայտնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, նույն ժամկետում ընկերությունը պարտավոր է ուսումնասիրել և Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, տեղակայման և ստուգաչափման կարգի ու ժամկետների խախտման բոլոր դեպքերի համար բաժանորդներին վճարել համապատասխան տուժանքներ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---