Աշոտյանը դժգոհել է Հ1-ից իր հարցը չհեռարձակելու համար

Աշոտյանը դժգոհել է Հ1-ից իր հարցը չհեռարձակելու համար

PanARMENIAN.Net - ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը, որը խորհրդարանում կառավարության առաջին հարց ու պատասխանի ժամանակ հարց էր հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բողոքել է Հանրային հեռուստաընկերությունից, որի լրատվական հաղորդումը ցուցադրել էր միայն Փաշինյանի պատասխանը: Այդ մասին պատգամավորը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Հ1-ի լրատվական թողարկումն եմ նայում, կառավարության հետ հարց ու պատասխանը։ Ուրեմն տղերքը մոնտաժի աստվածներն են։ Հնչեցնում են Նիկոլ Փաշինյանի պատասխանն իմ հարցին ու որևը կերպ չեն ասում, թե այդ հարցը ով տվեց, ինչ հարցրեց։ Անգամ կադրում չկամ»,-գրել է նա։

Պատգամավորը հավելել էր, որ դա «Նոր Հայաստանին չի սազում»:

«Մենակ չասեք, որ մեր իշխանության օրոք էլ հակառակն էր։ Վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանը Հ1-ի էկրանին շատ հաճախ էր երևում, անգամ իմ հաղորդման հյուրն է եղել։ Հիշեք նաև, որ լրատվականը առանձին ստորաբաժանում է Հանրայինում»,-ասվում է Աշոտյանի գրառման մեջ:

Սակայն, ավելի ուշ, Հանրային հեռուստաընկերության խորհրդարանական հատուկ թողարկման մեջ Աշոտյանի և Փաշինյանի հարց ու պատասխանն ամբողջությամբ է հեռարձակվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---