Նախարար. Բոլոր մարզպետները փոխվելու են

Նախարար. Բոլոր մարզպետները փոխվելու են

PanARMENIAN.Net - Բոլոր մարզպետները փոխվելու են: Այդ մասին հայտարարել է տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում:

Նրա խոսքով, սակայն, այս պահին ոչ մի որոշում դեռ չկա, հայտնում է Aysor.am-ը:

«Առաջիկայում կնշանակվեն, վարչապետը սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակում կառավարությանը կներկայացնի նոր մարզպետներին», - ասել է նախարարը:

Նախարարը նշել է նաև, թե ՀՅԴ-ի ու «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներին մարզպետներ նշանակելու մասին որոշում այս պահին չկա։

Անդրադառնալով այն հարցին, որ ՀՀԿ-ական մարզպետները հրաժարական չեն տվել՝ նախարարն ասել է. «Իրադրություն է փոխվել: Մինչ այս պահը շարունակել են պաշտոնավարել, որովհետև եղել են մարզպետներ, հիմա կլինի որոշում փոփոխել, կփոխվեն: Բոլորը պիտի փոխվեն»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---