Ռուս պրանկերները Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին (վիդեո)

Ռուս պրանկերները Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին

PanARMENIAN.Net - Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովն ու Ալեքսեյ Ստոլյարովը, որոնք հայտնի են որպես Վովան և Լեքսուս, զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից:

Նրանք Ջոնսոնի հետ քննարկել են Ռուսաստանի մեղսակցությունը ՌԴ ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորմանը, լրագրող Քսենիա Սոբչակի այցը Լոնդոն, Ռուսաստանի հետ ՀՀ հարաբերություններին վերաբերող հարցեր, գրում է Daily Storm-ը:

Մինչ Փաշինյանի անունից զանգելը, պրանկերները փորձել են զանգահարել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի անունից:

«Փաշինյանի հետ խոսակցությունը, հավանաբար, հետաքրքրել է Ջոնսոնին: ՀՀ վարչապետը հիմա թրենդում է՝ նրան հատկապես եվրոպական երկրներում են սիրում: Մենք չենք փորձել նմանակել Փաշինյանին, խոսել ենք, ինչպես միշտ»,-ասել է Լեքսուսը:

Պրանկերները հայտնել են, որ հեռախոսազրույցի վերջում Ջոնսոնը հասկացել է, որ Փաշինյանի հետ չի խոսում և խզել է խոսակցությունը:

Մինչ այդ դիվանագետը Փաշինյանին մի քանի խորհուրդ է տվել, թե ինչպես պետք է շփվել Վլադիմիր Պուտինի հետ:

«Ռուսներն ընկալում են միայն վճռականությունն ու կոշտ դիրքորոշումը: Ուստի Դուք պետք է Պուտինին շատ հստակ ներկայացնեք ձեր մտադրությունները, նաև այն, թե ինչպես եք պատկերացնում Հայաստանի ապագան: Սակայն, դուք պետք է նշեք, որ դա չի սպառնում նրա շահերին և նա դրա համար նյարդայնանալու պատճառ չունի»,- հայտարարել է Ջոնսոնը:

Փաշինյանի անունից ասել են, թե ինքը չէր ցանկանա թունավորվել «Նովիչոկով» Պուտինի հետ հանդիպմանը: Ջոնսոնը ծիծաղել է, հետո նկատել, որ շատ կարևոր է նոր սառը պատերազմ չծավալել ՌԴ հետ: Ջոնսոնն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայում ոչ ոք դա չի ցանկանում:

Լեքսուսն ու Վովանը պրանկ լրագրության ակունքներում են կանգնած: Նրանք հայտնի դարձան, երբ զանգահարեցին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, Թուրքիայի նախագահ Էրդողանին, ԱՄՆ սենատոր Ջոն Մաքքեյնին և այլ հայտնի քաղաքական գործիչների:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---