Մեյի արձագանքը. Ռուս պրանկերների՝ Փաշինյանի անունից Ջոնսոնին զանգելու դեպքով հետաքննություն կսկսվի25 մայիսի 2018 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ հետաքննություն է սկսվելու ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովի ու Ալեքսեյ Ստոլյարովի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույց ունենալու դեպքով: Այս մասին գրում է Reuters-ը: Մեյի խոսնակն ասել է, որ հետաքննությունը կիրականացվի «նման դեպքերը հետագայում բացառելու նպատակով»: 18 րոպե տևողությամբ հեռախոսազրույցի ընթացքում պրանկերները Ջոնսոնի հետ քննարկել են Ռուսաստանի մեղսակցությունը ՌԴ ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորմանը, լրագրող Քսենիա Սոբչակի Լոնդոն այցի, Ռուսաստանի հետ ՀՀ հարաբերություններին վերաբերող հարցեր: Ավելի վաղ, հայտնել էինք, որ ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովն ու Ալեքսեյ Ստոլյարովը, որոնք հայտնի են որպես Վովան և Լեքսուս, զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից: Նրանք հայտնել են, որ հեռախոսազրույցի վերջում Ջոնսոնը հասկացել է, որ Փաշինյանի հետ չի խոսում և խզել է խոսակցությունը: Մինչ այդ դիվանագետը Փաշինյանին մի քանի խորհուրդ է տվել, թե ինչպես պետք է շփվել Վլադիմիր Պուտինի հետ: Լեքսուսն ու Վովանը պրանկ լրագրության ակունքներում են կանգնած: Նրանք հայտնի դարձան, երբ զանգահարեցին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, Թուրքիայի նախագահ Էրդողանին, ԱՄՆ սենատոր Ջոն Մաքքեյնին և այլ հայտնի քաղաքական գործիչների: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |