Հրայր Թովմասյանը մտադիր չէ հրաժարական տալ

Հրայր Թովմասյանը մտադիր չէ հրաժարական տալ

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանը երբեք որևէ քաղաքական ուժի հետ չի համագործակցում, Սահմանադրական դատարանը իրականացնում է իր գործառույթները: Այդ մասին հայտարարել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցության մասին հարցին։

Թովմասյանի խոսքով՝ այն սահմանադրությունը, որի մշակմանն ինքը մասնակցել է, արժանացել է և հայաստանյան, և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների բարձր գնահատականին և այս ժամանակահատվածում դեռևս որևէ խնդիր չի առաջացել, հայտնում է Panorama.am-ը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք պատրաստվում է հրաժարական տալ՝ ՍԴ նախագահը պատասխանել է, որ նման մտադրություն չունի։

Խոսելով այն մասին, թե Վահե Գրիգորյանին տեսնում է դատարանի կազմում, Հրայր Թովմասյանն ասել է. «Ես տեսնում եմ յուրաքանչյուրին, ով կստանա ազգային ժողովի պատգամավորների առնվազն երեք հինգերորդի աջակցությունը: Ես որպես Սահմանադրական դատարանի նախագահ ունեմ զրո ազդեցություն՝ որոշելու, թե ով պետք է լինի Սահմանադրական դատարանի դատավորը»։

Հրայր Թովմասյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ 2018-ի մարտի 21-ին Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ: Թովմասյանի թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրել էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---