Ուկրաինահայ ռեժիսորի կարճամետրաժ ֆիլմը Կաննում լավագույնն է ճանաչվել

Ուկրաինահայ ռեժիսորի կարճամետրաժ ֆիլմը Կաննում լավագույնն է ճանաչվել

PanARMENIAN.Net - Ուկրաինահայ ռեժիսոր Խաչատուր Վասիլյանի կարճամետրաժ ֆիլմը լավագույնն է ճանաչվել Կաննի 71-րդ կինոփառատոնում: Ռեժիսորը պարգևատրվել է «Դետալներ» ֆիլմի համար: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Դե ինչ, բարեկամներ: Բոլորին շնորհավորում եմ մեր ֆիլմի հաղթանակի կապակցությամբ: էքսպերիմենտը հաջողվեց»,-ասվում է Վասիլյանի գրառման մեջ:

Ռեժիսորի գործը լավագույնն է ճանաչվել 550 կարճամետրաժ ֆիլմերի թվում, որոնք ներկայացված էին ամբողջ աշխարհից «Էքսպերիմենտալ կինո» անվանակարգում Le Petit Cannes Film Festival մրցույթի շրջանակում, որն անցնում էր կինոփառատոնի հիմնական ծրագրին զուգահեռ:

Ֆիլմերի հեղինակներն արդեն հրավիրվել են շվեյցարական Լոկարնոյի միջազգային կինոփառատոնին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---