Նախարար. Բնապահպանության ոլորտում միլիարդավոր դրամների չարաշահումների կասկածներ կան31 մայիսի 2018 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Բնապահպանության ոլորտում միլիարդավոր դրամների չարաշահումների կասկածներ կան: Այդ մասին հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում: Ըստ նրա, պատճառը հանքերը շահագործողներն են, հանքերում այս տարիների ընթացքում երբևէ ստուգումներ չեն իրականացվել և հիմա չարաշահումների մասին լուրջ կասկածներ կան, հայտնում է «Հայկական ժամանակը»: Նախարարի խոսքերով՝ գործարկման սկզբից ստացած թույլտվություններում աղտոտման համար նշվել է համեմատաբար փոքր ծավալների տարածք, սակայն, այժմ շահագործվում է համեմատաբար ավելի մեծ տարածք, նշանակում է՝ չսահմանված աղտոտումներ են արվում, իսկ ընդհանուր չարաշահումները միլիարդավոր դրամների են հասնում: Նախարարը նաև հավաստիացրել է՝ որևէ տարբերակում չի դրվելու և անկախ նրանից, թե ում է պատկանում հանքը՝ միևնույն է, ստուգումներ են իրականացվելու, հայտնում է Panorama.am-ը։ «Ի՞նչ կապ ունի՝ ումն է, անուններ թվեք: Կա օրենք: Այսօրվա դրությամբ նույն Գագիկ Ծառուկյանին պատկանող ոսկու հանքի շրջակա միջավայրի փորձաքննության գործընթացը դադարեցվել է: Շրջական միջավայրի փորձաքննության էին գործընթացի էին դիմել, քանի որ կային խնդիրեներ, մենք դադարեցրել ենք»,- ասաց Գրիգորյանը: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր ստուգել հանքերի կողմից հարկերի վճարումը։ 2017-ին Հայաստանի լեռնահանքային ձեռնարկությունները պետբյուջե են վճարել մոտ 60 մլրդ դրամ կամ բյուջեի ամբողջ եկամուտների 5 տոկոսը, ինչը նման քանակությամբ հանքերի համար փոքր թիվ է կազմում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն |