Արցախում վերանում է «Ղարաբաղ Տելեկոմի» մենաշնորհը31 մայիսի 2018 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Արցախում վերանում է «Ղարաբաղ Տելեկոմի» մենաշնորհը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը: Լրագրողների ներկայությամբ պետնախարարը պաշտոնական նամակներով դիմել է ՀՀ-ում գործող 3 օպերատորին՝ Արցախում ևս կապի և հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցելու առաջարկով, իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Վահրամ Պողոսյանը: «Բացի դրանից, գործող բաժանորդավճարը շուտով կնվազի 50 տոկոսով, սակագները րոպեավճարի մասով կնվազեն 20 տոկոսով, ռոումնիգի մասով կրկին 20 տոկոս նվազում կլինի, իսկ մինչև տարեվերջ կունենանք ավելի էժան ու որակյալ ինտերնետ կապ՝ ընկերության կողմից լրացուցիչ մոտ 11 մլն եվրոյի ներդրման շնորհիվ»,- ասվում է գրառման մեջ Վերջին շրջանում Արցախում բողոքի ցույցեր էին տեղի ունենում «Ղարաբաղ Տելեկոմի» մենաշնորհի, բարձր սակագների ու Հայաստանի հետ ռոումինգի դեմ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |