Գործադիրը պաշտոնյաների ունեցվածքն ու եկամտնի աղբյուրը ստուգող մարմին կստեղծի![]() 1 հունիսի 2018 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Գործադիրի հունիսի 1-ի նիստում հաստատվել է նոր կառավարության ծրագիրը, որով առաջարկվում է հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկությունն ապահովող համակարգ ներդնել: Ծրագրով մասնավորապես առաջարկվում է ստեղծել այնպիսի օրենսդրական դաշտ, որով ՀՀ պետական պաշտոնի հավակնող կամ այդ պաշտոնները զբաղեցնող մարդիկ պարտավորվում են նոտարական կարգով լիազորել համապատասպան լիազոր մարմնին՝ աշխարհի ցանկացած բանկում և ֆինանսական կազմակերպությունում, աշխարհի ցանկացած երկրի տարածքում իրենց անունից փնտրել և ստանալ տեղեկություններ իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական և անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին: Նշվում է նաև, որ բարձրաստիճան պետական պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց այն գույքի, դրամական միջոցների, բաժնեմասերի և բաժնետոմսերի ծագումնաբանությունը, որի գիները ձեռք բերելու պահին գերազանցում է այդ անձանց վերջին 5 տարվա համատեղ աշխատավարձի 10-ապատիկը, պետք է ենթարկվի խորը և համապարփակ քննության: Համակարգով առաջարկվելու է նաև պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարգրերում ներառել նաև նվիրատուների անունները, եկամուտ վճարողների անունները, գույքի գտնվելու վայրը՝ «ապահովելով կոռուպցիայի կանխարգելման և բացահայտման արդյունավետությունը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |