ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի գոյություն չունեցող հրամանը Մայիսի 9-ի մասին

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի գոյություն չունեցող հրամանը Մայիսի 9-ի մասին

PanARMENIAN.Net - ՌԴ Արտաքին գործերի նախարարության տեղեկատվական դեպարտամենտի տնօրեն Արյտոմ Կոժինը հունիսի 1-ին մեկնաբանություն է արել Նիկոլ Փաշինյանի գոյություն չունեցող, Հաղթանակի օրը մայիսի 9-ից մայիսի 8-ը իբր տեղափոխելու վերաբերյալ հրամանը։

Կեղծ տեղեկատվությունը Հաղթանակի օրը տեղափոխելու վերաբերյալ տարածվել էր համացանցում հենց մայիսի 8-ին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու օրը։ Հրամանում, իբր, ասվում էր Հաղթանակի օրը «Սգո ու միասնության օր» վերանվանելու ու «քայլ՝ դեպի եվրոպական ընտանիքի հետ միասնության» կատարելու մասին։

Իսլանդացի լրագրողը հունիսի 1-ի բրիֆինգին խնդրել է Կոժինին մեկնաբանել լուրը՝ հատուկ կամ տեղեկատվության պակասից չնշելով, սակայն, որ որ այն չի համապատասխանում իրականությունը։

Կոժինն ի պատասխան հայտարարել է, որ Հաղթանակի օրը եղել և շարունակում է սրբազան տոն մնալ նախկին ԽՍՀՄ բոլոր ազգերի համար ու կարևոր է հենց ազգի վերաբերմունքը։ «Ինչ վերաբերվում է տոների անվանմանը, տարբեր պետություններում կան ոչ մեծ տարբերություններ, սակայն դա չի փոխում տոնի էությունն ու ազգի վերաբերմունքն այդ սրբազան օրվա նկատմամբ: ՈՐքանով ես եմ հասկանում, հայ ազգը, որը նույնպես մեծ գին է վճարել հաղթանակի համար, ինչպես մեզ հետ նշել է այդ տոնը, այնպես էլ կշարունակի նշել», - ասել է նա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---