Նեթանյահու. Իսրայելը պատրաստ է աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ

Նեթանյահու. Իսրայելը պատրաստ է աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ

PanARMENIAN.Net - Իսրայելը պատրաստ է աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ: Այդ մասին ասվում է Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հղած շնորհավորական ուղերձում: Նեթանյահուն վարչապետին մաղթել է ամենայն հաջողություն Հայաստանը դեպի առավել զարգացում և բարեկեցություն առաջնորդելու գործում, ինչպես նաև շնորհավորել է նրան և հայ ժողովրդին Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ:

Նշելով, որ անցած տարի Իսրայելն ու Հայաստանը տոնել են դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը՝ Բենյամին Նեթանյահուն ընդգծել է, որ երկու երկրների միջև առկա համերաշխությունը հիմնված է երկու ժողովուրդների համանման պատմական փորձի և Սուրբ հողում, մասնավորապես՝ Երուսաղեմում, հայկական դարավոր ներկայության վրա, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

«Իսրայելը պատրաստակամ է Հայաստանի հետ ընդլայնելու իր համագործակցությունը բազմաթիվ կարևոր ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսության, էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման, ենթակառուցվածքների զարգացման: Ես ակնկալում եմ աշխատել Ձեզ և Հայաստանի նոր կառավարության հետ՝ զարգացնելու առավել ամուր հայ-իսրայելական գործընկերություն»,-ասված է Իսրայելի վարչապետի շնորհավորական ուղերձում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---