Մնացականյանն ու Լավրովը կհանդիպեն Մոսկվայում

Մնացականյանն ու Լավրովը կհանդիպեն Մոսկվայում

PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:

Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Այցելության ընթացքում նախատեսվում են Զոհրաբ Մնացականյանի հանդիպումներն ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Պետական Դումայի պատգամավորների և Դաշնային Խորհրդի սենատորների հետ:

Նախարարները կարծիքներ կփոխանակեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։ Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել նաև երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մայիսի 14-ին Սոչիում կայացած հանդիպման արդյունքների ամփոփման համատեքստում: Նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել միջազգային խնդիրներին, այդ թվում ինտեգրման գործընթացներին ԵՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում, գործողությունների համակարգմանը ՄԱԿ, ԵԱՀԿ, ՍԾՏՀ և այլ միջազգային հարթակներում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի Մոսկվայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---