Instagram-ը թույլ կտա մինչև 1 ժամ տևողությամբ տեսանյութ հրապարակել

Instagram-ը թույլ կտա մինչև 1 ժամ տևողությամբ տեսանյութ հրապարակել

PanARMENIAN.Net - Instagram ծառայությունը մտադիր է թույլատրել օգտատերերին մինչև 1 ժամ տևողությամբ տեսանյութ հրապարակել: Այդ մասին հայտնում է Wall Street Journal-ը սեփական աղբյուրների վրա հղումով:

Նորարարությունը կվերաբերի ուղղահայաց ձևաչափով տեսանյութերին, որոնք սովորաբար հրապարակվում են օգտատերերի պատմություններում, նշել են պարբերականի զրուցակիցները:

Իրավիճակին ծանոթ աղբյուրները նշել են, որ մտադրությունը նախնական է և կարող է փոփոխության ենթարկվել, գրում է Meduza-ն:

Այժմ Instagram-ը թույլ է տալիս աքաունթներում տեղադրել մինչև 1 րոպե տևողությամբ տեսանյութեր: Օգտատերերի պատմություններում կարելի է հրապարակել մինչև 15 վայրկյան տևողությամբ տեսանյութեր, որոնք ջնջվում են 24 ժամից:

Instagram բջջային հավելվածը գործարկվել է 2010-ին որպես լուսանկարների հրապարակման ծառայություն: 2012-ին այն գնեց Facebook սոցցանցը 1 միլիարդ դոլարով, մեկ տարի անց ծառայությունը տեսանյութեր տեղադրելու գործառույթ ավելացրեց: 2016-ին Instagram-ը գործարկեց պատմությունները, որոնք դարձան ծառայության ամենատարածված ձևաչափը:

.

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---