Ինեկոբանկ. Հեղափոխություն՝ անկանխիկ վճարումների հայկական շուկայում

Ինեկոբանկ. Հեղափոխություն՝ անկանխիկ վճարումների հայկական շուկայում

PanARMENIAN.Net - Ինեկոբանկը շուտով հայաստանյան շուկային կներկայացնի բոլորովին նոր վճարային համակարգ, որն ամբողջությամբ կփոխի հաճախորդների պատկերացումները անկանխիկ վճարումների արագության և հարմարավետության մասին:

Նորարար լուծումը հնարավորություն կընձեռի վճարումներ կատարել վաճառքի և սպասարկման կետերում՝ օգտագործելով սմարթֆոնը մի քանի պարզ և հարմար քայլերի միջոցով:

«Արագ փոփոխվող աշխարհն ու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների թռիչքային զարգացումը նոր օրակարգ են թելադրում ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերություններին՝ գործարքները չպետք է լինեն բարդ և ժամանակատար, դրանք պետք է լինեն մատչելի, հասանելի յուրաքանչյուր պահի և ցանկացած վայրում։ Բանկի կողմից արդեն իսկ էականորեն պարզեցվել է վարկավորմա»,-այս մասին վստահեցնում է բանկի Զարգացման և մարքեթինգի տնօրեն Արեն Նալթակյանը։

Ըստ նրա, զարգացման հաջորդ փուլը անկոնտակտ մոբայլ վճարումներն են, և շատ շուտով հայաստանյան շուկայում հասանելի կլինի այս բացառիկ հնարավորությունը:

«Հաճախորդների ֆինանսական բոլոր գործիքները վերջապես մեկտեղվելու են մեկ ապահով միջավայրում՝ հնարավորություն տալով կատարել փոխանցումներ, ներդնել ավանդներ, ստանալ վարկեր ու վերջապես՝ կատարել վճարումներ գնումների և ծառայությունների ձեռք բերման համար՝ անմիջապես սմարթֆոնի միջոցով», - ասել է նա:

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, լինելով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր և միջին ձեռնարկություններին և խոշոր կազմակերպություններին։ Մոտ 22 տարի Բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400,000 հաճախորդի, որոնցից մոտ 100,000-ին` թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում բանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

  • 2009թ.-ին առաջինը Հայաստանում ներդրեց «Ապառիկ տեղում» թվայնացված և ամբողջովին ավտոմատաված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատեց մինչև մի քանի րոպեի։
  • 2012թ.-ին իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որն ապահովեց գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:
  • 2014թ.-ին ներդրեց InecoMobile բջջային հավելվածն, որն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։
  • 2017թ.-ին բանկը առաջինն էր, որ ներդրեց ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն և մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---