ԵՄ-ն մերժել է ՌԴ-ին կրկին G8-ում ընդգրկելու Թրամփի առաջարկը

ԵՄ-ն մերժել է ՌԴ-ին կրկին G8-ում ընդգրկելու Թրամփի առաջարկը

PanARMENIAN.Net - Եվրամիությունը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ռուսաստանին կրկին G8-ում ընդգրկելու վերաբերյալ առաջարկը: 7-ը լավ թիվ է, ասել է ԵՄ Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կանադական Քվեբեքում «մեծ յոթնյակի» գագաթնաժողովի մեկնարկից առաջ: Նա նշել է նաև, որ ՌԴ-ն արդեն ցուցադրել է, որ ամենևին հետաքրքրված չէ 8-յակի ձևաչափով:

Տուսկը մեղադրել է Թրամփին որոշակի կանոնների վրա հիմնված միջազգային աշխարհակարգը կասկածի տակ դնելու մեջ: ԱՄՆ նախագահի վարքագիծը լրջորեն մտահոգել է Տուսկին, գրում է Deutsche Welle-ն:

«Ամենից առավել ինձ անհանգստացնում է այն փաստը, որ որոշակի կանոնների վրա հիմնված աշխարհակարգը կասկածի տակ է դրվում, և որքան էլ դա տարօրինակ լինի, ոչ թե սովորական անդամների, այլ դրա կարևորագույն ճարտարապետի ու երաշխավորի կողմից»,-ասել է ԵԽ նախագահը:

ՌԴ-ն հեռացվեց G-8-ից 4 տարի առաջ, երբ Ղրիմը միացավ Ռուսաստանին: ԱՄՆ նախագահ Թրամփը կարծիք էր հայտնել, որ Մոսկվան պետք է վերադառնա այդ ձևաչափ: «Ինչո՞ւ Մոսկվան չի մասնակցում Քվեբեքի հանդիպմանը: Նա պետք է նստած լինի բանակցությունների սեղանի մոտ»,-ասել էր Թրամփը G-7-ի գագաթնաժողովից առաջ: Նրա հետ համամիտ է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---