Նարեկ Բաբայանը՝ պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ

Նարեկ Բաբայանը՝ պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ

PanARMENIAN.Net - Նարեկ Բաբայանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ։ Համապատասխան որոշումը կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Նարեկ Բաբայանին նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ», - նշվում է որոշման նախագծում:

Ավելի վաղ, իր դիմումի հիման վրա պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվել էր Արման Սահակյանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---