Իրինա Ղափլանյանը՝ բնապահպանության առաջին փոխնախարար![]() 13 հունիսի 2018 - 18:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Իրինիա Ղափլանյանը նշանակվել է բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում: Համապատասխան որոշումը տեղադրված է Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման E-gov.am հարթակում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Իրինա Ղափլանյանին նշանակել բնապահպանության նախարարի առաջին տեղակալ», - մասնավորապես նշվում է որոշման մեջ: Ավելի վաղ, ՀՀ վարչապետը 5 նախարարի տեղակալներ էր նշանակել: Կարեն Նազարյանը և Շավարշ Քոչարյանը վերանշանակվել են ՀՀ արտգործնախարարի տեղակալների պաշտոնում: Արսեն Մանուկյանը, Զարուհի Բաթոյանը, Արման Ուդումյանը նշանակվել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ։ Գյուղատնտեսության փոխնախարարներ են նշանակվել Արմեն Հարությունյանը և Գառնիկ Պետրոսյանը: Գարեգին Բաղրամյանը նշանակել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ, իսկ Արթուր Հովհաննիսյանը՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |