Փաշինյան. ՀՀ և ՌԴ հարաբերություններում չկան մութ անկյուններ

Փաշինյան. ՀՀ և ՌԴ հարաբերություններում չկան մութ անկյուններ

PanARMENIAN.Net - Երևանի և Մոսկվայի երկխոսությունը շատ կառուցողական է զարգանում, ոչ մի քաղաքական տարաձայնություն չկա: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Russia Today-ին տված հարցազրույցում: Նա հավելել է, սակայն, որ կան մարդիկ, որոնք ցանկանում են ամեն ինչ այլ կերպ ներկայացնել՝ թե իբր Հայաստանում իշխանության են եկել հակառուսական ուժեր:

Վարչապետը հավելել է, որ հայկական հեղափոխության ժամանակ ընդհանրապես չի եղել ոչ մի աշխարհաքաղաքական և արտաքին քաղաքական ենթատեքստ: «ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում շրջադարձ չի լինելու: Չի լինելու, քանի որ ժողովուրդը, որը կյանքի կոչեց այդ հեղափոխությունը, խնդիրներ չուներ արտաքին քաղաքականության հետ կապված: Ուստի չուներ արտաքին քաղաքական պահանջներ»,-նշել է վարչապետը:

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ Փաշինյանն ասել է. «Ձևավորվել են շատ լավ, անմիջական հարաբերություններ: Այդպես է եղել առաջին իսկ րոպեներից: Կարող եմ ասել, որ մեր հարաբերություններում չկան մութ անկյուններ: Դա շատ կարևոր է: Մենք ամեն ինչ քննարկում ենք: Բոլոր հարցերը հստակ ենք դնում ու հստակ էլ պատասխանում ենք: Պուտինն այդպիսի մարդ է: Ինչպես հասկանում եմ, նրա համար շատ ընդունելի է շփման այդ ձևը, ճիշտն ասած, ինձ համար էլ է ընդունելի: Կարող եմ ասել, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ արագ ու շատ կառուցողական»,-ասել է նա:

Խոսելով խնդրահարույց հարցերի առկայության մասին՝ նա ասել է, որ նման հարցեր չկան: «ՌԴ-ն և Հայաստանն ինքնիշխան երկրներ են: Կարծում եմ, շատ դեպքերում մեր շահերը համընկնում են, բայց կարող են լինել ինչ-ինչ նրբություններ, որտեղ կարող են և չհամընկնել: Գլխավորն այն մթնոլորտն է, որտեղ քննարկվելու են այդ հարցերը: Կարծում եմ, որ կկարողանանք համաձայնության գալ»,-ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում էր երկօրյա աշխատանքային այցով: Նա ներկա է եղել ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջին խաղին: Հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ ու բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձել են տարբեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված թեմաների:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---